ՎԱՐՁԱԿԱԼՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ
«Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնը գործարարներին և կազմակերպություններին հնարավորություն է տալիս վարձել հարմարավետ գրասենյակային և առևտրային տարածքներ՝ հագեցած կոմունալ և ինժեներական սպասարկման համալիր ցանցով: Կենտրոնն ապահովված է մալուխային արագագործ ինտերնետ կապով, էլեկտրաէներգիայի մատակարարման բարձրակարգ համակարգով: Գրասենյակային տարածքները համալրված են ջեռուցման, սառեցման և օդակարգավորման ժամանակակից միջոցներով՝ ճանաչված «Mitsubishi» ապրանքանիշի դիստրիբյուտորի կողմից: Հարկերի հասանելիությունը, բացի աստիճանավանդակից, ապահովված է նաև բարձրորակ «Schindler» ապրանքանիշի վերելակներով:
«Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնը մոնոլիտ շինություն է, որի 7 հարկերի ընդհանուր մակերեսը կազմում է 5615 քմ: Առաջին երկու հարկերի առաստաղի բարձրությունը 4.2 մետր է, իսկ 3-ից 7-րդ հարկերինը՝ 3.3 մետր:
Ներկայումս «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնը Ձեզ է առաջարկում թվով 32 վարձակալության ենթակա տարածք: Վարձակալման համար առաջարկվող գրասենյակային տարածքների նվազագույն մակերեսը 43 քմ է, իսկ առավելագույնը` Ձեր բիզնեսի պահանջներին համապատասխան: Վարձակալվող տարածքները շահագործման են հանձնվում ներքին հարդարմամբ` Ձեր պահանջներին համապատասխան: Վարձակալությամբ տրվող գրասենյակային և առևտրային տարածքների քառակուսի մետրի արժեքը` սկսած 10 500 ՀՀ դրամից:
Յուրաքանչյուր հարկում առկա են ընդհանուր օգտագործման սանհանգույցներ: Յուրաքանչյուր հարկ ունի նաև առանձին սանհանգույցով ապահովված մեկ գրասենյակային տարածք: Բոլոր հարկերն ունեն տեխնիկական անձնակազմ (տեխնիկական սպասարկման աշխատակիցներ), որոնց ծառայությունների մատուցումը կազմակերպում է բիզնես կենտրոնը:
Բիզնես կենտրոնը հագեցած է նաև անվտանգության ժամանակակից և բարձրակարգ համակարգով ու սարքավորումներով։ Կենտրոնը զինված է հրդեհի ազդանշանային համակարգով, ներառյալ՝ հրդեհի ծխային և ջերմային ազդասարքերով, լուսաձայնային ազդարարով, որոնց առկայությունը երաշխավորում է կենտրոնի հաճախորդների գույքի անվտանգությունը։
Ի լրումն այլ ծառայությունների, «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնն իր տարածքում գրասենյակային կամ առևտրային տարածք վարձող ընկերություններին կենտրոնի ավտոկանգառում տալիս է մեկ ԱՆՎՃԱՐ մշտական կայանատեղիի հնարավորություն։