Ծառայություններ և Հարմարություններ
Մեր գործունեության նպատակն է փոքր և միջին ձեռնարկատիրության գործարարներին հնարավորություն ընձեռել զարգացնելու իրենց բիզնեսը Հայաստանում՝ նրանց տրամադրելով ոճային առանձնահատկությամբ գրասենյակային տարածքներ Երևանի գործարարության խաչմերուկ համարվող Կենտրոն համայնքում` հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը: «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնի գրասենյակային և առևտրային տարածքները հագեցած են կոմունալ և ինժեներական սպասարկման համալիր ցանցով: Կենտրոնն ապահովված է մալուխային արագագործ ինտերնետ կապով, էլեկտրաէներգիայի մատակարարման բարձրակարգ համակարգով: Գրասենյակային տարածքները համալրված են ջեռուցման, սառեցման և օդակարգավորման ժամանակակից միջոցներով՝ ճանաչված «Mitsubishi» ապրանքանիշի դիստրիբյուտորի կողմից: Հարկերի հասանելիությունը, բացի աստիճանավանդակից, ապահովված է նաև բարձրորակ «Schindler» ապրանքանիշի վերելակներով:
![](http://imperiumplaza.am/wp-content/uploads/2020/01/map-location-1-150x150.png)
Կենտրոնական Տեղակայում
![](http://imperiumplaza.am/wp-content/uploads/2020/01/reception-1-150x150.png)
Ընդունարան
![](http://imperiumplaza.am/wp-content/uploads/2020/01/contract-1-150x150.png)
Ճկուն Պայմանագրեր
![](http://imperiumplaza.am/wp-content/uploads/2020/01/parking-1-150x150.png)
Ստորգետնյա Կայանատեղի
![](http://imperiumplaza.am/wp-content/uploads/2020/01/no-smoking-150x150.png)
Ծխելն Արգելվում է
![](http://imperiumplaza.am/wp-content/uploads/2020/01/air-conditioner-150x150.png)
Ջեռուցում և Օդափոխություն
![](http://imperiumplaza.am/wp-content/uploads/2020/01/elevator-150x150.png)
2 Վերելակ +625 Անձ
![](http://imperiumplaza.am/wp-content/uploads/2020/01/security-1-150x150.png)
24/7 Անվտանգություն
![](http://imperiumplaza.am/wp-content/uploads/2020/01/cleaner-1-150x150.png)
Մաքրություն
Իմպերիում Պլազա բիզնես կենտրոն — լավագույն միջավայրը Ձեր բիզնեսի համար