Կոնֆերանս Դահլիճ

Կոնֆերանսների, խորհրդակցությունների կամ գործնական հանդիպումների անցկացման համար բիզնես կենտրոնն առաջարկում է կենտրոնի 3-րդ հարկում գտնվող, ոճային առանձնահատկությամբ օժտված կոնֆերանս դահլիճը: Առաջարկվող կոնֆերանս դահլիճը նախատեսված է մինչև 50 անձի համար և հագեցած է տեխնիկական ու կոմունիկացիոն անհրաժեշտ սարքավորումներով: Այն հագեցած է ելույթների տեսալսողական ներկայացմանն օժանդակող սարքավորումներով և բարձրախոսներով։ Միջոցառումների ժամանակ թարգմանության անհրաժեշտության դեպքում բիզնես կենտրոնը կարող է տրամադրել նաև թարգմանիչների ծառայություն։ Բիզնես կենտրոնը կարող է կազմակերպել նաև միջոցառման հյուրասիրությունը՝ ֆուրշետի տեսքով։

 

Ամրագրել