Մեր Մասին

Ինչպես ենք մենք գործում

Մենք ապահովում ենք մեր բոլոր հաճախորդների գոհունակությունը: Մեզ համար արդյունավետությունն ամենակարևորն է: Մենք հնրավորություն ենք ընձեռում, որպեսզի մեր բոլոր հաճախորդները գործեն առավելագույն արդյունավետությամբ:

Մեր էթոսը

Մենք հոգ ենք տանում մեր հաճախորդների և քաղաքի մասին:Որոշումներ ընդունելիս մեր հաճախորդները առաջնային տեղում են և ամենակաևորն են: Մենք հաճախորդներին տրամադրում ենք կորպորատիվ բարձրակարգ սպասարկում և խնդիրների համապարփակ լուծումներ:

Մեր Թիմը

«Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնի անձնակազմում աշխատում են բիզնեսի և անշարժ գույքի ոլորտում մեծ փորձ ունեցող, բարձրակարգ բիզնես կենտրոնների կառավարման գործում հմուտ մասնագետներ։Նրանք պատասխանատու և իրենց գործի գիտակ անձինք են:

«Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնը հիմնադրվել է 2011 թվականին: Մենք Ձեր բիզնեսի համար առաջարկում ենք լավագույն գրասենյակային և առևտրային տարածքները Երևանում: Բիզնես կենտրոնը գտնվում է Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակից ընդամենը 50 մետր հեռավորության վրա: Բիզնես կենտրոնի անմիջական հարևանությամբ` 400 մ շառավղի վրա են տեղակայված, ՀՀ կառավարությունը, ՀՀ կենտրոնական բանկը, Պետական եկամուտների կոմիտեն, Մարիոթ և Էրեբունի հյուրանոցները, «HSBC», «Կոնվերս բանկ», «Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ», «Յունիբանկ» բանկերի մասնաճյուղերը, «Հանրապետության հրապարակ» մետրոպոլիտենի կայարանը, մի շարք տեղական և միջազգային ընկերությունների գրասենյակներ: Ձեր բիզնեսի հարմարավետության ապահովմանը կնպաստեն Բիզնես կենտրոնի հարևանությամբ գտնվող սննդի և տնտեսական խանութները, ռեստորանները, սրճարանները, հագուստի և տեխնիկայի վաճառքի սրահները, հասարակական տրանսպորտի կանգառը և զբոսայգին:

Մենք ակնկալում ենք, որ Իմպերիում Պլազան կլինի այն հարթակը, որտեղ կկայացվեն գործարար միջավայրի զարգացման համար բեկումնային որոշումներ և կկնքվեն բազում փոխշահավետ գործարքներ, կտիրի փոխվստահության վրա հիմնված գործարար մթնոլորտ, որը կբարձրացնի ինչպես մեր, այնպես էլ մեր գործընկերների հեղինակությունը: