Ծառայություններ և Հարմարություններ

Մեր գործունեության նպատակն է փոքր և միջին ձեռնարկատիրության գործարարներին հնարավորություն ընձեռել զարգացնելու իրենց բիզնեսը Հայաստանում՝ նրանց տրամադրելով ոճային առանձնահատկությամբ գրասենյակային տարածքներ Երևանի գործարարության խաչմերուկ համարվող Կենտրոն համայնքում` հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը: «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնի գրասենյակային և առևտրային տարածքները հագեցած են կոմունալ և ինժեներական սպասարկման համալիր ցանցով: Կենտրոնն ապահովված է մալուխային արագագործ ինտերնետ կապով, էլեկտրաէներգիայի մատակարարման բարձրակարգ համակարգով: Գրասենյակային տարածքները համալրված են ջեռուցման, սառեցման և օդակարգավորման ժամանակակից միջոցներով՝ ճանաչված «Mitsubishi» ապրանքանիշի դիստրիբյուտորի կողմից: Հարկերի հասանելիությունը, բացի աստիճանավանդակից, ապահովված է նաև բարձրորակ «Schindler» ապրանքանիշի վերելակներով:

Կենտրոնական Տեղակայում

Տեղակայված է Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակից ընդամենը տասը մետր հեռավորության վրա:

Ընդունարան

Ընդունարանում մշտապես ներկա են ադմինիստրատորը և անվտանգության աշխատակիցը:

Ճկուն Պայմանագրեր

Մեր պայմանագրերը ճկուն են: Մենք առանձնահատուկ մոտեցում ենք ցուցաբերում մեր հաճախորդներին՝ բիզնեսի համար տարբեր փորձեր և խթաններ առաջարկելով:

Ստորգետնյա Կայանատեղի

Մենք տրամադրում ենք ստորգետնյա կայանատեղի մեր հաճախորդների համար՝ 24 ժամյա անվտանգությամբ:

Ծխելն Արգելվում է

Մենք ունենք չծխելու խիստ քաղաքականություն ՝ հրդեհային անվտանգության կանոններին համապատասխանեցնելու համար:

Ջեռուցում և Օդափոխություն

Տաք և սառը ջերմաստիճանի կենտրոնացված համակարգ:Յուրաքանչյուր գրասենյակ ունի օդորակումը կարգավորող վահանակները:

2 Վերելակ +625 Անձ

Շենքում շահագործվում է երկու վերելակ և սպասարկում ավելի քան 600 աշխատակիցների:

24/7 Անվտանգություն

Մեր անվտանգության աշխատակիցները ներկա են 24/7/365, ինչպես նաև առկա է փակ շրջույթով հեռուստատեսություն: էլ. ահազանգման ոտնակ միացված է ՀՀՈ ՊՊԳՎ մոնիտորինգի կենտրոնին:

Մաքրություն

Բիզնես կենտրոնը ապահովում է ընդհանուր օգտագործման տարածքների մաքրությունը:

Իմպերիում Պլազա բիզնես կենտրոն — լավագույն միջավայրը Ձեր բիզնեսի համար